Հետևեք մեզ։

«Երևան Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

15:15, 29 մարտ 2024
«Երևան Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Սիրելի երևանցիներ, տեղեկացնում եմ ձեզ,որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։


«Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։


Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։ 


Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։

Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։


Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին։ Սիրով ձեր Հովհաննես Մանուկյան»,- գրել է նա։