Հետևեք մեզ։

Այս տարի «Արտավազդը» կապված էր զզվելի իրավիճակների հետ, ինձ ասացին՝ դիմիր Ծառուկյանին․ Հակոբ Ղազանչյանը պատմեց, թե ինչպես է փրկվել մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

15:23, 29 մարտ 2024
Այս տարի «Արտավազդը» կապված էր զզվելի իրավիճակների հետ, ինձ ասացին՝ դիմիր Ծառուկյանին․ Հակոբ Ղազանչյանը պատմեց, թե ինչպես է փրկվել մրցանակաբաշխությունը (տեսանյութ)
Թատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի է կոչվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մրցանակաբաշխության մեկնարկին խոսեց դժվարություններից ու իր բնորոշմամբ՝ մրցանակաբաշխությունը փրկելու մասին․
 
«Այս տարվա մրցանակաբաշխությունն ընդհանրապես կապված էր այնպիսի նյարդային, չեմ վախենում նաև այդ խոսքից՝ զզվելի իրավիճակների հետ, որովհետև մենք ֆինանսավորում չէինք կարողանում գտնել, որովհետև որտեղից, որ ակնկալում էինք այդ ֆինանսավորումը և վստահ էինք, որ դրանք կլինեն, արդյուքնում չեղան, իսկ պրոցեսը սկսված էր։ Իհարկե, ամեն դեպքում, մենք երեկոն անելու էինք, երկու տարի եղել է, որ պարտքերով ենք արել, հետո վերադարձրել ենք պարտքերը և այդ մասին ոչ ոք չի իմացել, որովհետև սա մեր ամենակարևոր ու սկզբունքային միջոցառումն է։
 
Այս տարի ճարահատյալ չգիտեի, թե ինչ անել, ում դիմել, և ինձ իմ ընկերներից մեկն ասաց՝ դիմիր Գագիկ Ծառուկյանին։ Ես ասացի՝ բայց ինչպես դիմեմ, նրա հետ հանդիպելը մի քիչ դժվար է, ասացին՝ զանգահարի Իվետա Տոնոյանին։ Զանգահարեցի, բացատրեցի խնդիրը և երկու օրից նա ինձ զանգեց և ուրախացրեց,  «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխույթունը»,-ասաց Ղազանչյանը։
 
 
Նա նշեց, որ դահլիճում է շատ-շատերի մտերիմ բարեկամ տիկին Ռոզա Ծառուկյանը և ասաց՝ մեկ անգամ չէ, որ այս տիկինն օգնության ձեռք է մեկնել իրենց և ոչ միայն իրենց․ «Համարյա այդպիսի մարդ չգիտեմ ես, որ նրան դիմած լինի, և օգնություն չստանա, մեր հետ տիկին Ծառուկյանն է՝ Գագիկ Ծառուկյանի տիկինը։ Ի դեպ, ասեմ, միակ գործարարն է Գագիկ Ծառուկյանը, որն աջուձախ աջակցում է, աջուձախ օգնում է»,- ասաց Թատերական գործիչների միության նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում․