Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը la Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է, որ իր իսպանացի գործընկեր Պեդրո Սանչեսը խնդրել է Եվրամիությանը դադարեցնել «պատերազմ» տերմինի օգտագործումը Ուկրաինայի շուրջ հակամարտության հետ կապված:
«ԵՄ վերջին գագաթնաժողովում ես հետաքրքիր քննարկում ունեցա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Նա խնդրեց մեզ դադարեցնել «պատերազմ» բառը հայտարարություններում։ Նա պնդում էր, որ մարդիկ չեն ցանկանում վտանգված զգալ, որ Իսպանիայում դա վերացական է թվում։ Ես պատասխանեցի, որ Եվրոպայի իմ հատվածում պատերազմն այլևս աբստրակցիա չէ, և որ մեր պարտականությունը ոչ թե քննարկելն է, այլ գործել և պատրաստվել պաշտպանությանը»,- ասել է Տուսկը մի շարք եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Պատասխանելով եվրոպական երկրների վրա ռուսական հարձակման հավանականության մասին հարցին՝ Տուսկն ասել է, որ «չի ցանկանում որևէ մեկին վախեցնել, բայց պատերազմը դադարել է անցյալի հայեցակարգ լինել»։ «Ամենատագնապալին այն է, որ բառացիորեն ցանկացած սցենար հնարավոր է, 1945 թվականից ի վեր առաջին անգամ մենք հայտնվում ենք նման իրավիճակում»,- ասել է Լեհաստանի վարչապետը։