Հետևեք մեզ։

Հույսի նշան է իր կոտրված սերնդի համար․ Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

16:18, 29 մարտ 2024
Հույսի նշան է իր կոտրված սերնդի համար․ Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

«Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանն ընդունվել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի մագիստրատուրա: Շնորհավորեցի նրան փայլուն հաջողության առթիվ, ինչը նաև հույսի նշան է իր կոտրված սերնդի համար»,-գրել է նա: