Հետևեք մեզ։

Ադրբեջանը Հայաստանին հայրենադարձրել է շուրջ 210 գերեվարվածների, այս պահի դրությամբ 23 անձ գտնվում է Ադրբեջանում․ Սիրանուշ Սահակյան

16:53, 29 մարտ 2024
Ադրբեջանը Հայաստանին հայրենադարձրել է շուրջ 210 գերեվարվածների,  այս պահի դրությամբ 23 անձ գտնվում է Ադրբեջանում․ Սիրանուշ Սահակյան

Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին հայրենադարձրել է շուրջ 210 գերեվարվածների կամ անազատության մեջ պահված անձանց հայերի, այս պահին պաշտոնական տվյալներով 23 անձ գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

 

«Եթե մենք դեպքերն ավելի մանրակրկիտ վերլուծելու լինենք, ապա կտեսնենք, որ 2020 թվականից ունենք 5 գերեվարվածներ, 2-ը ռազմագերիներ են՝ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը, նրանք տարեցներ են։ Առանձնակի դաժան են վերաբերվել գերեվարման ընթացքում և վրեժխնդրության նկատառումներից ելնելով՝ առ այսօր ազատ չեն արձակում»,- ասաց Սահակյանը և նշեց, որ քաղաքացիական անձինք երեքն են՝  Վիգեն Էուլջեքջյանը, Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը։

 

«23-ից հանում ենք 5-ը, մյուս դեպքերը կապված են 2023-ի հետ։ Վագիֆ Խաչատրյանի գործը, կարծում եմ, բոլորիս քաջ ծանոթ է։ Նրան ներկայացվել են շատ լուրջ մեղադրանքներ։ Ունենք այլ տարեց անձ, որը տեղանքում մոլորվելու հետևանքով է գերեվարվել։ Ունենք 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողներ և տարեց անձ, իսկ մյուս 8 դեպքերը առնչվում են Արցախի նախկին ղեկավարությանը»,- ասաց Սահակյանը։