Ապրիլի 1-5-ը Արարատյան դաշտում դեղձենին ամբողջությամբ կծաղկի։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հաշվի առնելով դիտված և կանխատեսվող ջերմաստիճանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին ժամկետներից 20-25 օր։