«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․
«Սեփական դիմումիս համաձայն այսօրվանից ազատվել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։
Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ թիմին՝ կատարված լայնածավալ աշխատանքի համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։