Le Monde-ը գրում է, որ փետրվարի 16-ին ստորագրված աջակցության երաշխիքների մասին համաձայնագրով նախատեսված Ուկրաինային տարեկան 3 միլիարդ եվրո ռազմական օգնությունը գլխացավանք է ստեղծում երկրի կառավարության համար. հարկադրված է կրճատել ծախսերը և դիմել հաշվապահական տարբեր հնարքների:
Դեռ փետրվարին ֆինանսների նախարարը հայտարարել է ծախսերը 10 մլրդ եվրոյով կրճատելու անհրաժեշտության մասին։ Այս ֆոնին Ուկրաինայի վրա կատարվող ծախսերը ընտրողների շրջանում հարցեր են առաջացնում, ասում են նախագահամետ «Վերածնունդ» կուսակցության պատգամավորները, որոնք մեծամասնություն չունեն խորհրդարանում: Կառավարությունն առաջարկում է նաև 3 միլիարդ եվրոյի օրինագծում ներառել տարբեր բազմակողմ ծրագրերի համար արդեն հատկացված միջոցները (օրինակ՝ «Կեսար» ինքնագնաց հրացանների գնման ֆրանս-հոլանդական-ուկրաինական ծրագիրը) և ներդրումները։
Վերջին հաշվով, գրում է թերթը, կառավարությանը կարող են ստիպել բյուջետային փոփոխություններ տանել խորհրդարան։ Ընդդիմադիր կուսակցությունները սկզբունքորեն դեմ են քվեարկում կառավարության բյուջեի ցանկացած առաջարկի, և ծայրահեղ ձախ « պատգամավորներից մեկը՝ Բաստյեն Լաշոն, Le Monde-ին ասել է, որ Ֆրանսիային Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծրագիրը կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ ԱՄՆ-ում։