Ռուսաստանի և նրա ամենամոտ գործընկերների միջև շփումները պետք է հիմնված լինեն փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ուրբաթ օրը կայացած օպերատիվ հանդիպմանը։
«Մեր հարևանների հետ առևտրատնտեսական և քաղաքական կապերի մակարդակը մշտապես աճում է։ Մենք միշտ ելնում ենք նրանից, որ այդ շփումները պետք է կառուցվեն փոխադարձ շահերի հիման վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը», - հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։