Մեր օրակարգն այն է, որ խաղաղ գործընթացը պետք է լինի երկկողմանի։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Պետք է լինի տարածաշրջանային պատասխանատվություն, նախաձեռնություն և համագործակցություն։ Բաքվի և Երևանի միջև պետք է խաղաղություն լինի։ Մենք պետք է հասկանանք միմյանց խնդիրները, շրջենք առճակատման էջը և շարժվենք առաջ։ Այն երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, մի կողմից ռազմականացնում են Հայաստանը, մյուս կողմից խոսում են խաղաղության մասին։ Սա չի կարող ձեռնտու լինել, քանի որ դուք դառնում եք կողմնակալ կողմ այդ գործընթացում»- ասել է Հաջիևը: