Հետևեք մեզ։

«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է». ՌԴ ԱԳՆ

19:00, 29 մարտ 2024
«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է». ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ասուլիսում խոսել է ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի մասին։

«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է»,-ասել է նա։

Նա նշել է՝ «խոսակցությունները, թե ռուս սահմանապահների հեռացումը կամրացնի ՀՀ ռազմական պոտենցիալը, վտանգավոր դեմագոգիա են»։