ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցը, նշել է, որ փաստաթղթի նպատակը Երևանը Մոսկվայից և ԵԱՏՄ տարածքից պոկելն է։
Մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը՝ ԱԳՆ պաշտոնյան հիշեցրել է, որ այն պատրաստվել է ՌԴ-ի հետ Հիբրիդային պատերազմի սրման գլխավոր հերոսի՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի նախաձեռնությամբ»:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նշել է, որ «փաստաթղթի հեղինակների խմբի մեջ կան բացառապես մարդիկ, ովքեր մտածում են առճակատման, սառը պատերազմի և Ռուսաստանի զսպման մասին»։
«Նրանք արդեն մեծ ներդրումներ են կատարել՝ Ուկրաինան Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական առճակատման դաշտ դարձնելու համար»,- նշել են Զախարովան, «Զեկույցի գաղափարը Հայաստանին Ռուսաստանից և ԵԱՏՄ տարածքից պոկելն է»։