Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Կարապետյանը իր վարած՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 38-ամյա Էլմիրա Գևորգյանը և 27-ամյա Արևիկ Ներկարարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածները աշխատում են Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Սիփան բնակավայրի հիմնական դպրոցում, որպես ուսուցչուհիներ։