Երգիչ Սերգեյ Ժուկովը չի կարողացել վերականգնել «Руки вверх» խմբի «Ну где же вы, девчонки?», «Я не отдам тебя никому», «Дома не сиди» երգերի իրավունքները:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Մոսկվայի քաղաքային դատարանում։
Գործի նյութերի համաձայն՝ պրոդյուսեր Անդրեյ Մալիկովը ֆինանսավորել է երգերի ձայնագրությունը 1998-1999 թվականներին, իսկ Ժուկովը հանդես է եկել որպես հեղինակ և կատարող։ Ավելի ուշ «Ջեմ» հրատարակչությունից հնչյունագրերի իրավունքները ստացել է Անդրեյ Մալիկովի անվան տեխնիկական և արտադրական կենտրոն ՍՊԸ-ն։ Ձայնագրությունից ավելի քան 20 տարի անց երգիչը հայց է ներկայացրել՝ հնչյունագրերի բացառիկ իրավունքների փոխանցման մասին համաձայնագրերը և հնչյունագրեր օգտագործելու բացառիկ արտոնագրի տրամադրումը որպես անվավեր գործարքներ ճանաչելու համար։
Արդյունքում Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը մերժել է հայցը, իսկ Մոսկվայի քաղաքային դատարանը՝ մերժել բողոքը։ Որոշումն ուժի մեջ է մտել։