Մահացել է Կարեն Ենգիբարյանը. նա անցնելիս է եղել «Crocus City Hall»-ի մոտով և մտել է սրահ՝ օգնելու տուժածնետին։ Mash.ru-ն հայտնում է, որ նա շմոլ գազ է շնչել և սաստիկ մրսել, քանի որ իր բաճկոնը տվել է տուժածներից մեկին։
35-ամյա Կարենը օգնել է դուրս բերել տուժածներին, ապա առավոտյան գնացել է տուն։ Դրանից շատ չանցած վիճակը վատթարացել է, շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց սուր շնչառական վարակ ախտորոշմամբ, և նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին վատացել է։ Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։