Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 9-ին ԱՄՆ-ում կհանդիպի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես հայտնի է, առաջնորդների հանդիպումը կանցկացվի Սպիտակ տանը։
Սա կլինի Թուրքիայի նախագահի առաջին պաշտոնական այցը Սպիտակ տուն Բայդենի նախագահ ընտրվելուց հետո։ Հանդիպման լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն։
Վերլուծաբաններն ակնկալում են, որ առաջնորդները կքննարկեն Իսրայել-Համաս պատերազմը, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ամերիկայից F-16 կործանիչներ գնելու հարցը։
Հիշեցնենք, որ Էրդողանը ԱՄՆ էր այցելել 2019 թվականի վերջին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։