Այսօր՝ մարտի 29-ին, մարդաբոյ փոսի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ, ճանապարհին առկա փոսի պատճառով բախվել են 36-ամյա Արտյոմ Մելիքյանի վարած «Toyota Camry» և 37-ամյա Սուրեն Սարգսյանի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է:Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը մարդաբոյ փոսն է եղել, քանի որ տևական ժամանակ է՝ այն կա, սակայն քաղաքապետարանը չի բարեհաճում այդ փոսը փակել: