Հետևեք մեզ։

Կապանում մեքենան ընկել է գետը

03:03, 30 մարտ 2024
Կապանում մեքենան ընկել է գետը

Մարտի 29-ին, ժամը 19։56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին ՆԺդեհի փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է գետը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: