Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հնարավոր ռազմական գործողության շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Վաշինգտոնում ապրիլի 1-ին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ավելի վաղ չեղարկված բանակցությունները երկուշաբթի հետաձգելու առաջարկը եկել է Իսրայելի պատվիրակությունից։ Սակայն վերջնական ամսաթիվը դեռ հաստատված չէ։
Նախօրեին Yedioth Ahronoth-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմական կաբինետի անդամներին տեղեկացրել է հաջորդ շաբաթ Վաշինգտոն մեկնելու իսրայելական պատվիրակության պլանների մասին։
Մարտի 19-ին թերթը հայտնել էր, որ Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքով, Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Հանեգբիին կուղարկի Վաշինգտոն՝ Ռաֆահում սպասվող ռազմական գործողության հետ կապված հարցեր քննարկելու համար։
Մարտի 25-ին Նեթանյահուն որոշել է չուղարկել իսրայելական պատվիրակություն ԱՄՆ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը չկարողացավ վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի վրա, որը պահանջում էր անհապաղ զինադադար Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում՝ առանց պատանդների պարտադիր ազատման: