Եվրամիությունն արգելել է Անթալիայում գտնվող Southwind Airlines ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել դաշինքի ներսում՝ Ռուսաստանի հետ ունեցած «կապերի» պատճառով, գրում է թուրքական Turizm Güncel պարբերականը։
Ինչպես ասվում է հոդվածում, ԵՄ-ն որոշումը հրապարակել է հինգշաբթի օրը, իրավական հիմքը եղել է 2014 թվականի հուլիսի պատժամիջոցների կարգավորումը, որը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։