Հետևեք մեզ։

Ճրագալույց. Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում

13:10, 30 մարտ 2024
Ճրագալույց. Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում

Մարտի 30-ի երեկոյան կփորձենք Քրիստոսի լույսով լուսավորել մեր տներն ու շրջակայքը, միմյանց կփոխանցենք հաղթանակի՝ Սուրբ Հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: 

 

Լուսավորե՛նք մեր տունը

 

Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում:

 

Ավետարանում նշվում է. «Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որԱրիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։ Սա գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեցմաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին միմեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ» (Մատթ. 27: 57-61):

 

Ըստ Եկեղեցու ավանդության՝ Հիսուս ավերեց մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը, բացեց հանգստյան տունը՝ դրախտը:

 

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է մարտի 30-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է, մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ 

 

Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: 

 

«Ճրագալույցի Պատարագով մենք ստանում ենք Ավետիսը Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության: Երբեկեղեցական կարգով օրը փոխվում է, մատուցվում է Պատարագ, ու ժողովուրդը ստանում է ավետիսը, լուսավորվում են հավատացյալների սրտերը, հոգիները: Իրենք էլ ցանկանում են լույսը տանել, լուսավորել իրենց ընտանիքները»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթևքահանա Մուրադյանը:

 

Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Ավարտին պատարագիչ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ իջնում է Խորանից ու կատարվում է նախատոնակի արարողություն: Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը «Այսօր հարյաւ» և «Քրիստոս հարյաւ» շարականների, տաղերի ու հոգևոր երգերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին ու հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Պատասխան է հնչում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

 

Ներկաները Խորանի մոմից վառում են մոմերն ու տանում՝ իրենց տները լուսավորելու Քրիստոսի լույսով: 

 

Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ Պահքը։ 

 

Քրիստոսի Հարությունը՝ նոր կյանքի սկիզբ

 

Ավագ շաբաթ երեկոյից, երբ միմյանց տալիս ենք Հարության ավետիսը, կարևորում ենք հաղթանակը չարի ու մահվան նկատմամբ: Նա Իր մահով հաղթեց մահվանը:

 

Տեր Պարթևի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի Հարությամբ բացվեց ճանապարհը, որին սպասում էր յուրաքանչյուրը:

 

« Մարդիկ Սուրբ Հարությամբ լուսավորվեցին: Քրիստոս հաստատեց իր ճշմարիտ Աստված լինելը ևմարդուն վերադարձրեց Իր կերպարը»,- նշում է քահանան:

 

Քրիստոսն իր խաչելությամբ ցույց տվեց Իր սերն ու քաջությունը՝ որպես օրինակ: Ուրեմն՝ նաև մեզ համար առաջնային պայման պետք է լինի սերն ու քաջությունը` ապրելու ու պայքարելու ձգտումը: Քրիստոսի Հարությամբ պետք է կարողանանք տեսնել մեր կյանքի վերափոխումը, կարողանանք ամուր ու հաստատուն պահել Տիրոջ ներկայությունը մեր կյանքում: