Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով․ Կոպիրկին

13:56, 30 մարտ 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով․ Կոպիրկին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

«Չեմ նշի անգամ մեր դիտորդների տեղակայումը, որոնք վարչապետի Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին»,- նշել է նա և հավելել, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։