Մարտի 30-ին Ադրբեջանի Կենտրոնական հրամանատարական կետում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։
Հանդիպմանը վերլուծվել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակը, առաջադրվել են զորամասերի մարտական պատրաստությունը բարձր մակարդակի վրա պահելու խնդիրներ։