Հետևեք մեզ։

Զելենսկին հիշել է բանակցությունների մասին, նյարդայնացած է, հորիզոնում ընտրություններ են․ Զախարովա

15:04, 30 մարտ 2024
Զելենսկին հիշել է բանակցությունների մասին, նյարդայնացած է, հորիզոնում ընտրություններ են․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ առանց հաշվի առնելու 1991 թվականի սահմանները, նշել է, որ «Զելենսկին նյարդայնացած է, քանի որ հորիզոնում «ընտրություններ» են կամ «ընտրություններ չեն»»։


Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն չեղարկվել են ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով։ Ինքը՝ Զելենսկին, հայտարարել է, որ ընտրություններն այժմ «ճիշտ ժամանակը չէ»։ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն իր հերթին ասել է, որ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 21-ին։