Մոսկվայում կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հանդիպումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։