Հայաստանի բանկերը, որոնք հանդիսանում են ArCa ազգային վճարային համակարգի անդամներ, մարտի 30-ի գիշերը դադարեցրել են ռուսական МИР քարտերի սպասարկումը։ Այս մասին տեղեկատվությունը ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են համակարգի զանգերի կենտրոնում։
«Այսօրվանից մեր համակարգի հետ աշխատող բանկերը դադարեցրել են МИР քարտերի սպասարկումը, անհրաժեշտության դեպքում կարող եք կապվել կոնկրետ բանկերի հետ, որոնք դադարել են ընդունել ձեր քարտը»,- ասաց ArCa կենտրոնի օպերատորը։