Հետևեք մեզ։

Տաջիկստանի աշխատանքի նախարարությունը Կրոկուսում ահաբեկչությունից հետո ՌԴ-ից միգրանտների արտահոսք է արձանագրել

15:20, 30 մարտ 2024
Տաջիկստանի աշխատանքի նախարարությունը Կրոկուսում ահաբեկչությունից հետո ՌԴ-ից միգրանտների արտահոսք է արձանագրել

Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի և բնակչության զբաղվածության նախարարությունը աշխատանքային միգրանտների արտահոսք է գրանցել Ռուսաստանից, ՌԴ-ում գերատեսչության ներկայացուցչությունը բազմաթիվ զանգեր է ստանում նրանցից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փոխնախարար Շախնոզա Նոդիրին։

 

«Զանգերը շատ են: Ամենայն հավանականությամբ, դրանք ոչ այնքան բողոքներ են ոտնձգությունների մասին, որքան վախ մեր քաղաքացիներից, խուճապ, շատերն են ուզում հեռանալ: Մենք հիմա վերահսկում ենք իրավիճակը, ավելի շատ մարդիկ են գալիս, քան հեռանում», - ասել են գործակալությունից:

 

Նախարարությունն ակնկալում է, որ արտահոսքը ժամանակավոր երևույթ է և կդադարի, ինչպես նաև կոչ է անում մարդկանց չտրվել համացանցում սադրիչ հաղորդագրություններին, որոնք նպատակ ունեն ազգամիջյան ատելություն սերմանել։