Հետևեք մեզ։

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել. հայտնի է պատճառը

16:44, 30 մարտ 2024
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել. հայտնի է պատճառը

«Աերոֆլոտ» ընկերության Սու 1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել: Հայտնում է Sputnik Արմենիան:

Նախնական տվյալներով` պատճառը եղել է կին ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։
Թռիչքների օնլայն հարթակում երևում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևոյից», վերադարձին իջել «Ժուկովսկիում»։