Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը որոշ տարածքներում կհասնի 22-25 աստիճանի

17:11, 30 մարտ 2024
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը որոշ տարածքներում կհասնի 22-25 աստիճանի

Երևան քաղաքում՝

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 30-ի և ապրիլի 4-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա  7-9 աստիճանով։