The Wall Street Journal-ը նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանին հավանական փոխարինողի անունը։
Հրատարակությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական իրավահաջորդներից է համարում Սելջուկ Բայրաքթարին։
Հարցումների համաձայն՝ Սելջուկ Բայրաքթարը երկրի ամենասիրված հասարակական գործիչներից է։
Բայրաքթարը կրկնել է Էրդողանի հռետորաբանությունը՝ իր ելույթներում հղումներ կատարելով Թուրքիայի օսմանյան անցյալին և միանալով կառավարության կողմից աջակցվող փողոցային ցույցերին ընդդեմ Իսրայելի ներխուժմանը Գազա:
Սելջուկ Բայրաքթարը նախագահի դստեր՝ Սումեյե Էրդողանի ամուսինն է: