Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաճայում՝ Օնի քաղաքից 6 կիլոմետր հարավ-արևելք՝ Փսորի գյուղի մոտ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ։