Վրաստանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Դրանցից առաջինը՝ 4,8 մագնիտուդով, գրանցվել է 17:44-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաճայի շրջանում։ Երկրորդը՝ 4,2 մագնիտուդով, տեղի է ունեցել Օնի քաղաքից ինը կիլոմետր հեռավորության վրա։ Քառասուն րոպե անց այս բնակավայրից ութ կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 4,0 մագնիտուդով երրորդ երկրաշարժը։
Վրաստանում երեք երկրաշարժ է գրանցվել
02:04, 31 մարտ 2024