Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեմ է արտահայտվել ուկրաինական հակամարտության սառեցմանը և Կիևի կողմից տարածքների զիջմանը, փոխարենը նա խնդրել է Արևմուտքից ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և հակաօդային հրթիռներ տրամադրել։ Նրա խոսքերը մեջբերում է գերմանական Bild թերթը։
«Մեզ պետք է ավելի շատ հակաօդային պաշտպանություն, ավելի շատ հակաօդային հրթիռներ... Սա սխալ դիրքորոշում է (հակամարտությունը սառեցնելու գաղափարը - խմբ.), փոխարենը մեզ ավելի շատ աջակցություն է պետք:
«Մենք Ռուսաստանին ոչ մի տարածք չենք զիջի»,-ասել է նա։
Ավելի վաղ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուցենիչը հայտարարել էր, որ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես սառեցնել զինված հակամարտությունը Ուկրաինայում, ապա վերջ տալ դրան։