Հետևեք մեզ։

Դու էլ պիտի կյանքիդ հրաժեշտ տայիր նույն 33 տարեկան հասակում… երբ մորուք էիր թողնում, ասես Հիսուսի կրկնօրինակը լինեիր, սարսափած խնդրում էի սափրվել. Կարին Տոնոյան

18:38, 31 մարտ 2024
Դու էլ պիտի կյանքիդ հրաժեշտ տայիր նույն 33 տարեկան հասակում… երբ մորուք էիր թողնում, ասես Հիսուսի կրկնօրինակը լինեիր, սարսափած խնդրում էի սափրվել. Կարին Տոնոյան

Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.

«Սուրբ Հարության տոն...... տիեզերքյան զարթոնքի իր ողջ իմաստով .......այն խորախորհուրդ է ինձ համար ավելի ու ավելի....

Դու էլ պիտի երկրային կյանքիդ հրաժեշտ տայիր նույն 33 տարեկան հասակում ..... ինչո՞ւ....  երբ մորուք էիր թողնում, ասես Հիսուսի կրկնօրինակը լինեիր, սարսափած խնդրում էի սափրվել ..... ինչո՞ւ...... ինչի՞ց էի վախենում...... մայրական բնա՞զդս էր զգուշացնում....... հասկացա միայն պատերազմից հետո ու այդպես էլ չհասկացա՝ պատահականութնո՞ւն էր, թե նախախնամություն.......

Հիմա միշտ աղոթում եմ, որ քո հարությունն էլ լինի լուսավոր ու վաստակած, ուզում եմ, շատ եմ ուզում  հավատալ, որ ինձ համար այդքան դաժան կորուստն իրականում քեզ համար պարգևատրում էր Բարձրյալի կողմից...... գուցե այս կյանքը մեզ տրված է որպես փորձաշրջան, և դու այդքան շուտ հանձնեցիր քննություններդ..... ինչպես ցանկացած գործ անելիս՝ հմուտ ու  անհասկանալի հաջողակ......
մինչ ուրիշները կմտածեին, դու արդեն ավարտում էիր ու հանձնում ցանկացած առաջադրանք...... 

Գուցե..... և  երանի.... որովհետև միայն այդ դեպքում է, որ պատրաստ եմ այսպես տառապել ու դիմանալ կարոտիդ ու կորստիդ ցավին..... պատրաստ եմ, միայն թե դու Երկնային արքայությունը վայելես..... իմ  սրբացած զավակ.......

 Շնորհավոր սբ Հարության տոն, Մենս, հավերժ խաղաղություն քեզ»։

Վերլուծական