Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների, հայտնում է Vatican News-ը։
«Որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա։
Հռոմի պապը նաև Ռուսաստանին ու Ուկրաինային է դիմել՝ կոչ անելով գերիներ փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսրայելցիներին ու պաղեստինցիներին էլ հորդորել է հրադադար հաստատել: