Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հիսուս Քրիստոսին անվանել էր հեղափոխական․ «Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է»։ Բացի այդ, Փաշինյանն իր կուսակցությանը համեմատել էր Տիրոջ հարության հետ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը արձագանքել է այդ հայտարարությանը բացատրությամբ․ «Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել»։