Telegram-ը գործարկել է դրամայնացումը. այժմ ավելի քան 1000 լսարան ունեցող ալիքների հեղինակները կստանան եկամուտի 50%-ը գովազդից, որը ցուցադրվում է դրանցում, ասվում է մեսենջերի կայքում: «Այս օրվանից 1000 և ավելի բաժանորդ ունեցող հանրային ալիքների սեփականատերերը կարող են որպես պարգև ստանալ իրենց ալիքում ցուցադրվող գովազդից ստացված եկամուտի 50%-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գովազդի վճարումն ապահովելու և միջոցների դուրսբերման համար ընկերությունը կօգտագործի TON բլոկչեյնը (բլոկչեյնը տվյալների պահպանման տեխնոլոգիա է), որն իր հերթին հասանելի չէ Ռուսաստանի, Ուկրաինայի, Պաղեստինի և Իսրայելի և մի շարք այլ երկրների օգտատերերին։
Ըստ մեսենջերի տեղեկությունների՝ միջոցների դուրսբերումը հասանելի կդառնա ալիքի հեղինակներին մոտակա շաբաթների ընթացքում Fragment հարթակում։ Դրամայնացման ծրագրից ստացված եկամուտը կարող է հանվել առանց միջնորդավճարի կամ օգտագործվել Telegram-ում գովազդի, այլ ծառայությունների համար։