Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վիրահատության է ենթարկվել։
Բժիշկները հայտնում են, որ Բենիամին Նեթանյահուն գիտակցության մեջ է և շփվում է ընտանիքի անդամներր հետ ճողվածքի հեռացման հաջող վիրահատությունից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այն հիվանդանոցի հայտարարությունը, որտեղ քաղաքական գործիչը վիրահատվել է։
Նշվում է, որ հիվանդանոցում չեն նշել, թե որ ժամանակահատվածում Նեթանյահուն լիովին կապաքինվի վիրահատությունից հետո։