Հետևեք մեզ։

ՏԻՄ ընտրություններն անցել են ժողովրդավարական պայմաններում. Էրդողան

09:56, 01 ապրիլ 2024
ՏԻՄ ընտրություններն անցել են ժողովրդավարական պայմաններում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ժողովրդավարական պայմաններում և առանց լուրջ միջադեպերի։


Կիրակի օրը Թուրքիայում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը։ Նախնական տվյալներով՝ խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանել են իրենց պաշտոնները։ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։


«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին մեր ժողովրդավարությանը վայել հասունությամբ: Բացի որոշ առանձին միջադեպերից, չկան խոշոր անբարենպաստ միջադեպեր, որոնք կարող էին փչացնել ընտրությունների մթնոլորտը», - ասել է Էրդողանը` հանդես գալով իշխող կուսակցության շտաբի պատշգամբից ավանդական ելույթով: