Ինքնաթիռի մեկնումը Իրկուտսկից Չիտա հետաձգվել է ռումբի մասին ուղևորի կատակի պատճառով։ Օդանավակայանում խուզարկություն է իրականացվել, երբ չվերթի ուղևորներից մեկը հայտնել է, թե իր ուղեբեռում պայթուցիկ սարք կա։
«Պարզվեց դա կատակ էր ապրիլի 1-ի կապակցությամբ։ Ինքնաթիռը 99%-ով պատրաստ էր մեկնելու, հրամանատարը որոշեց իջեցնել բոլորին»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Ուղևորը դուրս է բերվել ինքնաթիռից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։ Ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով թռիչքը հետաձգվել է 3,5 ժամով։