Հետևեք մեզ։

Մեկնարկել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիր․ ԱՆ (տեսանյութ)

11:25, 01 ապրիլ 2024
Մեկնարկել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիր․ ԱՆ (տեսանյութ)

Վերջին 10 տարում կեսարյան հատումների թիվը Հայաստանում կրկնապատկվել է` հասնելով 37,7 տոկոսի:

Կեսարյան հատումը ամենաշատ արյան կորստով վիրահատություններից մեկն է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Աշխարհում այս վիրահատության միայն 10 տոկոսն է արվում ծննդկանի կամ երեխայի կյանքը փրկելու համար, մանացած բոլոր դեպքերում կարելի էր խուսափել վիրահատությունից:

Կեսարյան հատումների թիվը կրճատելու համար առողջապահության նախարարությունը մեկնարկել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիր: