Մարտի 30-ի առավոտյան ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա Հայկ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: