Հետևեք մեզ։

Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն բերի․ ՄԻՊ-ը շնորհավորել է ասորական համայնքին ասորական Նոր տարվա առթիվ

11:59, 01 ապրիլ 2024
Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն բերի․ ՄԻՊ-ը շնորհավորել է ասորական համայնքին ասորական Նոր տարվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին Նոր տարվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը.

«Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ:

Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։