Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ, դրանք տեղադրված կլինեն մուտքերի մոտ, միջանցքներում, նախասրահներում։
Այսպիսին հանձնարարություն է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,-ասել է Ավինյանը։