Հետևեք մեզ։

ԱԺԲ ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են ռազմական նշանակության իրեր. ՔԿ. «Ազատություն»

13:03, 01 ապրիլ 2024
ԱԺԲ ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են ռազմական նշանակության իրեր. ՔԿ. «Ազատություն»

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր։ «Ազատությանը» այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Օրերս ԱԺԲ-ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով «հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են», նշել է Գոռ Աբրահամյանը։