ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապագայում իգական սեռի ներկայացուցիչը կարող է դառնալ երկրի նախագահ, ասել է, որ Սահմանադրության մեջ ամեն ինչ գրված է. «այդտեղ չկա բաժանում տղամարդկանց և կանանց»։
«Ինչ վերաբերում է կին նախագահին, Սահմանադրությունն ասում է, թե ով կարող է դառնալ երկրի նախագահ, և չկա բաժանում տղամարդկանց և կանանց միջև», - լրագրողներին ասել է Պեսկովը: