Հայաստանի բանկերը ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի», - ասել է Կրեմլի խոսնակը,- «Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը միջոցներ են ձեռնարկում ռիսկերը պաշտպանելու համար»: