Հետևեք մեզ։

Ինչու է Պուտինը Կրեմլ ժամանել կիրակի երեկոյան․ Պեսկովը մանրամասնում է

14:21, 01 ապրիլ 2024
Ինչու է Պուտինը Կրեմլ ժամանել կիրակի երեկոյան․ Պեսկովը մանրամասնում է

ինչու է Պուտինը Կրեմլ եկել կիրակի երեկոյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլ է ժամանել կիրակի երեկոյան, նա հաճախ է դա անում՝ պիկ ժամին վարորդների համար անհարմարություն չստեղծելու համար։ Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա լրագրողներին ասել է, որ նախագահը երկուշաբթի օրը աշխատում է Կրեմլում, և հավելել, որ բազմաթիվ հարցեր է ստացել Պուտինի՝ կիրակի երեկոյան Կրեմլ ժամանելու վերաբերյալ։

«Նա իսկապես երբեմն դա անում է, նա նախընտրում է հենց երեկոյան գալ, երբ այդքան ծանր երթևեկություն չկա, ինչպես նաև՝ պիկ ժամին վարորդների համար ավելորդ անհարմարություն չստեղծելու համար, ուստի նա ժամանում է ուշ երեկոյան, ինչը նա արել է երեկ»,- ասել է Պեսկովը։