ԿԳՄՍ նախարարությունը սկսում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունում:
ԿԳՄՍ ախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով:
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. ապրիլի 1-19-ը ներառյալ՝ https://exams.emis.am/ հղումով:
Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: