Հետևեք մեզ։

«Հանրային ձայնը» Երևանի ավագանու նոր անդամ ունի

15:40, 01 ապրիլ 2024
«Հանրային ձայնը» Երևանի ավագանու նոր անդամ ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի մեկին գումարել է արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։